Դի Մարիան հրաժարվել է տեղափոխվել «Մոնակո»
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան հրաժարվել է տեղափոխվել «Մոնակո», հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները: Աղբյուրի տվյալներով` Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանը նույնիսկ հրաժարվել է հանդիպել ֆրանսիական ակումբի ներկայացուցիչների հետ:
Դի Մարիային ձեռք բերելու գլխավոր հավակնորդ է հանդիսանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը արդեն առաջարկով դիմ էլ «Ռեալ»-ին: նախկինում Արգենտինայի հավաքականի խաղացողին ցանկանում էր ձեռք բերել ՊՍԺ-ն, սակայն բանակցություններին վերջակետ է դրել փարիզյան ակումբի նախագահ Նասսեր ալ-Խելաիֆին, ով չափազանց թանկ է համարել 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխման արժեքը: Մադրիդյան ակումբը 75 մլն եվրո էր պահանջել ֆուտբոլիստի տրանսֆերի համար: