6703 դիտում
12:32 10-10-2018
Քաղաքացու մոտ հայտնաբերվել են շուրջ 153 կարատ ադամանդե քարեր. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, հոկտեմբերի 9–ին օպերատիվ տվյալներն իրացնելիս, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքից Երևան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Բ-ի ուղեբեռի զննման արդյունքում նրա ճամպրուկից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված` շուրջ 153 կարատ տարբեր չափերի ադամանդե քարեր:
Պարզվել է, որ քաղաքացին մաքսանենգ ապրանքը փորձել է տեղափոխել ջինսե տաբատներում նախապես պատրաստված թաքստոցներում:
Դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով:
[img]http://st0.shamshyan.com/editor/0178169001539159257685668.jpg[/img]
[b] ՀՀ Պետական եկամուտների կոմիտե[/b]
Նմանատիպ նյութեր
1480 դիտում
16:20 20-02-2017
ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել. հայտնաբերվել է շուրջ 350 շիշ չհայտարարագրված օղի
Այս բաժնից
556 դիտում
21:23 02-05-2024
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
592 դիտում
20:30 02-05-2024
Տավուշում մարդիկ ձերբակալվել են ոստիկանության ծառայողի պահանջը չկատարելու համար․ ՄԻՊ