3786 դիտում
17:24 11-08-2014
50-ամյա տղամարդը, քացիներ տալով եւ շտապօգնության բրիգադի անդամներին հայհոյելով, խոչընդոտել է նրանց մուտքը դեպքի վայր
50-ամյա Լևոն Ֆրունզեի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, Երևանի Մանանդյան փողոցի 23 շենքի դիմաց խոչընդոտել է կանչի համաձայն նշված շենքի մոտ մեկնած շտապօգնության թիվ 63 բրիգադի բուժանձնակազմի աշխատանքը, հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին, ոտքով հարվածներ է հասցրել շտապօգնության 6-րդ ենթակայանին պատկանող ավտոմեքենայի ետնամասի աջ և ձախ անվաթևերի հատվածներին` վնասելով դրանք:
Դրանից հետո վերջինիս շարունակել է իր հակահասարակական վարքագիծը. շարունակել է բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնել բուժանձնակազմի հասցեին, որի արդյունքում կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության և ներկա գտնվողների հանդեպ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Գործը վարույթ է ընդունվել Շենգավիթի ընդհանուրիրավասության դատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը:
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
616 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
604 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար