95600 դիտում
15:46 22-08-2022
Երևանի շտապօգնության 51 բրիգադի բժիշկը, բուժակն ու վարորդը, 5-րդ հարկից անկողնային հիվանդ տատիկին տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 22-ին, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 51 բրիգադի բժիշկ Տիգրան Չիլինգարյանը, բուժակ Գեղամ Սարգսյանն ու շտապօգնության վարորդ Արմեն Հովաննիսյանը, ովքեր կանչով ժամանել էին Շոպրոնի 8 շենք, որտեղ պարեկներն ու ոստիկանները տարհանում էին բնակիչներին, որպեսզի սակրավորները 1-ին մուտքի նկուղում եղած կասկածելի պայթուցիկը վնասազերծեն, նրանք, չսպասելով փրկարարներին ու պարեկներին, 5-րդ հարկից անկողնային հիվանդ տատիկին իջեցրեցին և տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենայի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ սակրավորները վնասազերծում էին ականանետային ականը, բժիշկները տատիկին օգնություն էին ցուցաբերում, իսկ երբ բարեհաջող ավարտվեց ականի վնասազերծումը, բժիշկները, պարեկներն ու փրկարարները տատիկին բարձրացրեցին տուն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Շոպրոնի 8 շենքի 1-ին մուտքի նկուղում կասկածելի պայթուցիկ կա։
Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Տեղում Ի. Մեսրոպյանի և Ա. Իսախանյանի կարգադրությամբ բնակիչներին տարհանել էին։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Արտյոմ Բաբայանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Ազատ Դանիելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Գասպարյանի գլխավորությամբ։
ԱԻՆ ՓԾ ինժեներական և հրշեջ-փրկարարական ջոկատի սակրավորներ Մարտին Ափոյանն ու Օնիկ Դավթյանը նկուղում հայտնաբերել էին ինքնաշեն մարտական ականանետի ական, և կային կասկածներ, որ այն մարտական է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1410 դիտում
13:21 26-09-2014
Ինչ անեն անկողնային հիվանդ թոշակառուները, կամ, կենսաթոշակային բարեփոխումների բացերը. Սուր անկյուն. տեսանյութ
3930 դիտում
15:05 09-06-2015
13 տարեկան Արմանը տան միակ կերակրողն է, մայրը անկողնային հիվանդ է. տեսանյութ