slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը. հայկական կողմից տուժածներ չկան. ՀՀ ՊՆ
211652_close_icon

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը. հայկական կողմից տուժածներ չկան. ՀՀ ՊՆ

views-count4456 դիտում article-date 12:28 11-08-2014
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Նախորդ օրերի համեմատությամբ` հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է: Այս մասին է հայտնում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 10-11-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմն ադրբեջանական կողից խախտվել է 31 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 6 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 889 կրակոց: Հայկական կողմից տուժածներ չկան: ՀՀ զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

Նմանատիպ նյութեր