211652_close_icon
views-count23541 դիտում article-date 11:55 09-08-2014

Ավտովթար՝ Սյունիքի մարզում. կա 8 վիրավոր. ԼՐԱՑՎԱԾ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սիսիանի տարածաշրջանում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 211-րդ կմ հատվածում բախվել են KIA մակնիշի 22 ՕՍ 195 համարանիշի և Hyundai մանկշնի 34 AP 060 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով կա 8 վիրավոր, որոնցից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկները շտապօգնության ավտոմեքենաներով և քաղաքացիների անձնական օգտագործման ավտոմեքենաներով մի մասին տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ, մի մասին՝ Գորիսի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակցիները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչներն ու փորձագետները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Նմանատիպ նյութեր