211652_close_icon
views-count1827 դիտում article-date 09:36 09-08-2014

ՀՖՖ-ն սկսում է 2000 և 2001 թթ. ծնված երեխաների սելեկցիան. ֆոտոշարք

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեցին ՀՖՖ-ի կողմից կազմակերպված և իրականացվող սելեկցիոն աշխատանքները, որոնց արդյունքում, ՈՒԵՖԱ-ի հատուկ ծրագրի համապատասխան, կձևավորվեն Հայաստանի մինչև 14 և 15 տարեկանների հավաքականները: «Բանանց», «Փյունիկ», «Միկա», «Արարատ» ակումբների, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերի 2000 և 2001 թթ. ծնված շուրջ 150 երեխաներ, բաժանվելով թիմերի, անցկացնում են երկօրյա մինի-մրցաշար, որի արդյունքներով էլ կձևավորվեն Հայաստանի մինչև 14 և 15 տարեկանների հավաքականները: Սելեկցիոն աշխատանքներին ներգրավված են ՀՖՖ հրահանգիչները, իսկ ամբողջ գործընթացը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր