1229 դիտում
16:33 07-08-2014
Բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների միջոցով կապահովվի պատվաստման բարձր որակը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ծառայությունների աջակցության դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը: Այս մասին է տեղեկացնում ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Այդ միջոցները գոյացել են ԳԱՎԻ (պատվաստանյութերի և իմունացման համընդհանուր դաշինք) միջազգային կազմակերպության աջակցությամբ: Իմունականխարգելման ծառայությունների գործառնական ծախսը տարեկան մոտ 15 մլն դրամ է: Ակնկալվում է, որ հանրային իրազեկման, բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտության արդյունավետ կիրառման միջոցով կապահովվի պատվաստման ազգային օրացույցի պնևմակոկային պատվաստման հաջող և սահուն ներդրման գործընթացը:
Կառավարության որոշմամբ վիճակահանություն անցկացնող հանձնաժողովների կազմերը համապատասխանեցվել են ՀՀ կառավարության նոր կառուցվածքին, 2015թ. փետրվարի 1-ից հետո վիճակահանության անցկացման օր է սահմանվել յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը և հստակեցվել են պարգևավճարի տրամադրման ժամկետները:
Մեկ այլ որոշմամբ «Ղազանչիի կաթնահամալիրի» լուծարումից հետո մնացած շուրջ 8 մլն դրամ արժեքով 16 հիմնական և 11 տրանսպորտային միջոցները նվիրաբերվել են Շիրակի մարզի Ղազանչիի գյուղական համայնքին:
Արմավիրի մարզի Հուշակերտ համայնքը 2014թ. ցրտահարության պատճառով հնարավորություն չունի մինչև ս.թ. սեպտեմբեր ամիսն իրականացնել առաջնահերթ վճարումներ, ուստի կառավարությունը թույլատրել է ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների մոտ 1.5 մլն դրամը փոխանցել վարչական բյուջե՝ մինչև նոյեմբերի 1-ը վերադարձնելու պայմանով:
Նմանատիպ նյութեր
3783 դիտում
21:59 01-09-2018
Շարունակվում է Արցախի բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների կատարելագործումը
1754 դիտում
16:35 11-03-2021
Հայաստանում բուժաշխատողների շրջանում մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը
2374 դիտում
14:22 25-07-2021
Ֆրանսիայի Սենատը հաստատել է սանիտարական անցաթղթերի և բուժաշխատողների շրջանում պարտադիր պատվաստման մասին օրինագիծը
Այս բաժնից
565 դիտում
20:08 22-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
571 դիտում
19:56 22-01-2025
ՔԿՀ-ներում ճաշացուցակը կազմելիս հաշվի են առնվում ազգային և կրոնական նախընտրությունները. ԱՆ
961 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան