Ջանպաոլո Պացցինին` «գայլերի» թիրախում
«Ռոմա»-ի հարձակվող Մատտիա Դեստրոյին ձեռք բերելու անհաջող փորձերից հետո, «Վոլֆսբուրգ»-ը իր համար նոր տրանսֆերային թիրախ է գտել: Խոսքը գնում է «Միլան»-ի հարձակվող Ջանպաոլո Պացցինիի մասին:
Ինչպես հայտնում է Tutto Mercato –ն, «Միլան»-ի նոր գլխավոր մարզիչ Ֆիլիպպո Ինձագին հույսեր չի կապում Պացցինիի հետ: Վերջինս իր հերթին դեմ չէ իր կարիերան այլ ակումբում շարունակելու տարբերակին: Գերմանական ակումբը 30-ամյա իտալացի խաղացողի համար 9 մլն եվրո կվճարի: