15423 դիտում
14:08 06-08-2014
Ադրբեջանում «Եռօրյա պատերազմ» անվանումով բրոշյուրներ են թողարկում, բայց ճիշտ կլիներ անվանել «երեք տոննա լափշա». Սեյրան Օհանյան
Քարվաճառի շրջանում վնասազերծված ադրբեջանցի դիվերսանտները հանցագործներ են եւ պետք է դատապարտվեն Լեռնային Ղարաբաղի եւ միջազգային օրենսդրությանը համապատասխան:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ավելացրեց, որ նրանք չեն կարող դիտարկվել գերիների կարգավիճակում: Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Ադրբեջանում տիրող իրավիճակին, նշեց, որ Ադրբեջանում «Եռօրյա պատերազմ» անվանումով բրոշյուրներ են թողարկում:
«Նրանք փորձում են ցույց տալ, թե որքան ուժեղ է իրենց բանակը: Այդպես փորձում են խաբել իրենց ժողովրդին: Նրանց այդ «ստեղծագործությունը» ավելի ճիշտ կլիներ անվանել «երեք տոննա լափշա»,- նկատեց նախարարը: Նրա խոսքով, փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինվորները ոչ միայն չեն տիրապետում գնված սպառազինությանը, այլ նաեւ զիջում են պատրաստության մակարդակով: Դա է վկայում արտերկում վերապատրաստված նրանց դիվերսանտների անհաջողությունը հարեւան երկրում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ, երբ կնքում են իրենց մահկանացուն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1288 դիտում
19:19 08-01-2025
ՀՀ-ից պատվիրակություն կգործուղվի Ռուսաստան
514 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1333 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը