2231 դիտում
18:56 25-01-2021
Մխրճման գոտում տեսնում ենք կոչումներ, այսինքն՝ ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, հստակ կառավարում չլինի և խրախուսել ենք նահանջը. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2021/01/25/Seyran-ohanyan/3505161?fbclid=IwAR0tKd4Iq_YuRWoDNQ5JxAM0DiggsBDjDasQhN_lv_9_J0RIxAI55P1lcbY]Tert.am[/url]-ը գրում է. Բանակն այն կառույցն է, որը միշտ կազմակերպչական առումով տարբերվել է մնացած կառույցներից, բանակն ամենամեծ հնարավորություններն ունի ինքնակազմակերպվելու․ և այսօր էլ այդ ինքնակազմակերպման շուրջը պետք է հավաքվենք, որ այս հոգեբանական իրավիճակից կարողանանք դուրս գալ: Այս մասին «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկմանն ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ այս 30 տարվա ընթացքում, իհարկե, ունենալով բազմաթիվ բացթողումներ, այնուամենայնիվ ստեղծվել են անվտանգային համակարգն ու բանակը, իշխանության բոլոր թևերը, և այդ բոլոր ուղղություններով առաջընթաց եղել է: «Յուրաքանչյուր քաղաքական ուժի մեծահոգությունն ու հնարամտությունն է տեսնել լավը, տեսնել հիմքը և այդ հիմքի վրա կառուցել քո տունը, ոչ թե հիմնահատակ քանդել և քանդելուց հետո, առավել ևս չիմանալով թե ինչպես են պետական տունը կառուցում, սկսել անկազմակերպ քայլեր իրականացնել բոլոր ուղղություններով: Սա է արվել պետական կառավարման վերջին 2.5 տարիներին: Ինչպե՞ս կարելի է գոնե արցախյան բանակցային գործընթացների ընթացքում չխոսել այն մարդկանց հետ, որոնք այս ամբողջ 30 տարիների ընթացքում այդ գործընթացը առաջ են տարել, ինչ-որ բանի են հասել, ինչ-որ մի արդյունք են գրանցել՝ թեկուզ փխրուն, բայց ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղությունը կարգավիճակը պահպանվել է»,- նշեց Օհանյանը:
Նրա խոսքով՝ նախապատերազմյան ժամանակահատվածում այսօրվա իշխանություններն ամեն ինչ արել են, որ այս պատերազմը լինի՝ միգուցե չգիտակցելով:
Օհանյանն ընդգծեց, որ Անվտանգության խորհրդի դերն այս պատերազմում շատ ցածր է եղել: ըստ նրա՝ երկրի ղեկավարը պետք է բոլոր օղակները պարբերաբար, մշտապես օգտագործեր պատերազմական ժամանակահատվածում կառավարումն իրականացնելու համար, իսկ Անվտանգության խորհուրդն այն վայրն էր, որտեղ որ համապատասխան որոշումներ պետք է ընդունվեին:
«Պետական մակարդակի մարդիկ պարտավոր էին վերախմբավորումներ իրականացնել և փակել այն ճեղքը, որը մխրճված վայրից 283 կմ բերեց,հասցրեց մինչև Շուշի, մնացածից՝ մոտ 265 կմ-ից, մեզ այսօր մնացել է միայն 100 կմ հատված, մնացած բոլորը մենք պետք է 0-ից կառուցենք: Մեր ազգային գաղափարախոսության մեջ խախտվել է այն առանձահատկությունը, որ վտանգի պահին հայ ժողովուրդը միասնական է: Այս իշխանության օրոք վտանգի պահին մենք միասնական չեղանք, հակառակը՝ Ալիևը հոխորտաց, ինքն սկսեց պատրազմը և ինքն էլ իր պատերազմն անվանեց հայրենական, փոխանակ մենք այդ ամեն ինչը հակադրեինք և համախմբեինք մեր ժողովրդին՝ հայրենական պատերազմ վարելու համար»,- ասաց նա:
Օհանյանը հավելեց, որ փոխարենը մենք մխրճման գոտում տեսնում ենք կոչումներ, ազգային հերոսի կոչումներ և այլն: «Այսինքն՝ մենք ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, ամեն ինչ արել ենք, որ պատերազմում հստակ պետական կառավարում չլինի, և նաև խրախուսել ենք այդ ամբողջ նահանջը: Ահա սա է այն ճանապարհը, որ այս պատերազմի ժամանակ մենք տեսել ենք»,- շեշտեց նա:
Օհանյանի խոսքով՝ եթե ինչ-որ մի ստորաբաժանում ձախողվում է, այդ ստորաբաժանման հրամանատարը փոխվում է, հիմա ձախողել է նաև պետությունը ու պետք է փոխվի իշխանությունը։
«Այս իշխանությունների առկայության պայմաններում պարտությունների ու ձախողումների շարքը մշտական է լինելու, սա է պատճառը, որ մենք մեզ պետք է հարց տանք՝ ուզո՞ւմ ենք այսպիսի ձախողումներ ունենալ, թե՞ ոչ», - ընդգծեց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար