3610 դիտում
11:42 06-08-2014
Սեյրան Օհանյանը՝ սահմանին խաղաղապահ ուժերի եւ կամավորների ներգրավման անհրաժեշտության մասին
«Ազատամարտիկները միշտ լինելու են հայկական զինված ուժերի շարքերում եւ պաշտպանելու են հայրենիքը: Բայց կոնկրետ այսօր դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ մեր զինված ուժերը իրենց առջև դրված խնդիրները կատարում են»: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Միաժամանակ ավելացրեց, որ կարևոր եւ ոգեպնդող է ազատամարտիկների շփումը զինծառայողների հետ:
«Այսօրվա ռազմական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ բախումները կարող են լոկալ լարվածության վերաճել: Սակայն լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը ցածր է: Իսկ եթե սկսվի, մենք պատրաստ ենք»,- ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով ռուս խաղաղապահների տեղակայման մասին շրջանառվող լուրերին՝ նախարարը ասաց. «Արցախը գրեթե միակ հակամարտող գոտին է, որտեղ առանց 3-րդ ուժի պահպանում ենք հարաբերական զինադադարի պայմանները: Խաղաղապահ ուժերի տեղադրման կարիք այսօր չկա, մենք ինքներս մեր ուժերով կարող ենք լուծել բոլոր խնդիրները: Ես հպարտ եմ Հայստանի զինված ուժերով: Հպարտ եմ, որ այդ պատասխանատվությունն ինձ վրա է դրված: Բանակն, արդեն 20 տարուց ավելի, իր ստորաբաժանումներով կայացած ու թրծված կառույց է: Ոչ մի շքանշան, պատվավոր աստիճան չի կարող փոխարինել այն, որ Հայաստանի ու Արցախի ժողովուրդը կանգնած են մեր կողքին ու թիկունքում»:
Նմանատիպ նյութեր
3558 դիտում
16:40 09-06-2015
Սեյրան Օհանյանը՝ իր պաշտոնում Մովսես Հակոբյանի նշանակման եւ սահմանին տիրող իրավիճակի մասին
3652 դիտում
17:45 16-07-2015
Սեյրան Օհանյանը սահմանին տիրող իրավիճակի մասին
Այս բաժնից
1273 դիտում
19:19 08-01-2025
ՀՀ-ից պատվիրակություն կգործուղվի Ռուսաստան
505 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1321 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը