2840 դիտում
10:13 06-08-2014
Ասկերանում և Ակնայում՝ զինվորի կողքին
ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթների շրջանակներում ընդգրկված են մերօրյա հերոսների փառաբանմանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված անվանակարգեր։ Մի շարք հասարակական կազմակերպություններ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհներով իրականացնում են ծրագրեր, որոնք նվիրված են հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորմանը, հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսների փառաբանմանը, հասարակության շրջանում առկա արատավոր բարքերի դեմ պայքարին։ Այս մասին են հայտնում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Փորձագետ» ռազմավարական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն ՀՀ բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար իրանականցնում է «ՀՀ զինված ուժերը՝ որպես երկրի անվտանգության հիմնական երաշխավոր» ծրագիրը:
Համապատասխան դասախոսություններից հետո ծրագրի երկրորդ փուլը գործնական հմտությունների ձեռքբերման, բանակային առօրյային ծանոթանալու նպատակով զինված ուժեր այցելություններն էին, որոնք իրականացվեցին հուլիս ամսվա ընթացքում։ Երիտասարդները եղան Ասկերանում տեղակայված զորամասում, որտեղ նրանք մասնակցեցին մարտավարական դասընթացների, ծանոթացան ԱԿ և ԱԿՄ ինքնաձիգի, «Դրագունով» դիպուկահար հրացանի կառուցվածքին և շահագործմանը, զինվորական ծառայության ընթացքում զինվորների մարտավարական հմտություններ ստանալու կարգին, կանոնադրային հարաբերությունների առանձնահատկություններին: Մասնակիցներին ներկայացվել են արցախյան պաշտպանական նշյալ սեգմենտում որդեգրված պաշտպանական քաղաքականության մի շարք առանձնահատկություններ, տրվել է հետախուզական գործողությունների նպատակին, ձևին, իրականացման փուլերին, ինչպես նաև զինծառայության և դիրքապահ ծառայության առանձնահատկություններին առնչվող տեղեկություն: Մասնակիցներն այցելել են հրետանային դիվիզիոնի տեխնիկական պարկ, որտեղ ծանոթացել են հրանոթների շահագործման առանձնահատկություններին, ապա ծանր զինտեխնիկայի պարկում` տանկերին, դրանց կառուցվածքին, շահագործման ձևին։
Ծրագրի մասնակիցները, անցնելով Ակնա (Աղդամ) քաղաքով, այցելել են ԼՂՀ ՊԲ մարտական դիրքերից մեկը, որտեղ գործնականում ծանոթացել են մարտական հերթապահության կառուցվածքին, հերթապահության կազմակերպման կարգին, դիտակետից ուսումնասիրել են հակառակորդի դիրքերը:
Ծրագրի յուրաքանչյուր մասնակից անցել է կրակային պատրաստության դասընթաց։
«ՀՀ զինված ուժերը՝ որպես երկրի անվտանգության հիմնական երաշխավոր» ծրագրի շրջանակներում «Փորձագետ» ՀԿ անդամերը մշակել են նաև ՀՀ զինված ուժերի և ռազմական անվտանգության ապահովման հիմնահարցերի վերաբերյալ մասնագիտական ձեռնարկ, որը կտրամադրեն ինչպես զորակոչիկներին, այնպես էլ շահագրգիռ կազմակերպություններին ու անձանց։
Նմանատիպ նյութեր
1767 դիտում
21:04 11-02-2014
Մեկ օր զինվորի հետ ու զինվորի կողքին. ազատամարտիկները նորից դիրքերում են. տեսանյութ
6154 դիտում
15:28 17-06-2021
Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից ադրբեջանցի է զոհվել
Այս բաժնից
1255 դիտում
19:19 08-01-2025
ՀՀ-ից պատվիրակություն կգործուղվի Ռուսաստան
496 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1306 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը