211652_close_icon
views-count6142 դիտում article-date 15:28 17-06-2021

Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից ադրբեջանցի է զոհվել

Լեռնային Ղարաբաղում` Ակնայում (Աղդամում), ականի պայթյունի հետևանքով զոհված ադրբեջանցի տղամարդու դի է հայտնաբերվել, մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնել են շրջանի դատախազությունից, հունիսի 7-ին տեղեկություն է ստացվել Ակնայի շրջանի բնակիչ Ջասարաթ Խաթամխանովի (ծնված 1978 թ.) անհետացման մասին, իսկ հունիսի 16-ին շրջանում հայտնաբերվել է նրա մարմինը, փոխանցում է Sputnik-ի ադբեջանական ծառայությունը:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ջասարաթ Խաթամխանովը մահացել է գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով:

Նշվում է՝ Ակնայի շրջանի Սեյդլի գյուղի բնակիչ Խաթամխանովը Գուզանլի գյուղում գերեզմանաքարերի արտադրության արտադրամասում որպես վարորդ է աշխատել: Նրա աշխատանքային  ուղևորություններից մեկի ընթացքում էլ նրա հետ կապը կորել է:

Դատախազության և ոստիկանության աշխատակիցները զննել են դեպքի վայրը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և իրականացվել են այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ:

Հարուցվել է քրեական գործ:

Նմանատիպ նյութեր