211652_close_icon
views-count41800 դիտում article-date 22:31 05-08-2014

Եղեգնաձորի հիվանդանոց են տեղափոխվել 16-ամյա Արա և 14-ամյա Դավիթ Սարգսյանները. վերջինս հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 5-ին ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Մալիշկա գյուղի բնակիչ Սամվել Մուրադյանը, վարելով Opel Astra մակնիշի 34 UA 346 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ 14-ամյա Դավիթ Սարգսյանին և 16-ամյա Արա Սարգսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով երեխաները տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ ցավոք Դավիթը քիչ առաջ մահանում է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի Եղեգնաձորի քննչական բաժանմունքի քննիչը, փորձագետը և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթի ենթարկված Դավիթը Արայի եղբայրն էր:

Նմանատիպ նյութեր