Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Կոստա Ռիկա - Հայաստան 0:4
Նորվեգիայի Տրոմյսո քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում ավարտվել են 4-րդ տուրի հանդիպումները: Կանանց ազգային հավաքականը իր առաջին պարտություն է կրել մրցաշարում: Հայ շախմատիստուհիները զիջել են Ինդոնեզիայի ընտրանուն: Փոխարենը հաջող է հանդես եկել տղամարդկանց ընտրանին, որը վստահ հաղթանակ է տարելԿոստա Ռիկայի հավաքականի նկատմամբ:
Հայ շախմատիստները Տրոմսյոյի օլիմպիադայում. 4-րդ տուր
Տղամարդիկ
Կոստա Ռիկա - Հայաստան 0:4
Գոնսալես - Արոնյան 0 - 1
Վալդես - Սարգսյան Գ. 0 - 1
Միներո - Մովսիսյան 0 - 1
Մուրիլլո - Հակոբյան 0 - 1
Կանայք
Ինդոնեզիա - Հայաստան 3½:½
Սուկանդար - Դանիելյան 1 - 0
Աուլիա - Մկրտչյան ½ - ½
Շիհիտե - Գալոյան 1 - 0
Ցիտրա - Կուրսովա 1 - 0