Գվարդիոլան նշել է «Բարսելոնա»-ից հեռանալու պատճառը
«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է 2012 թվականին «Բարսելոնա»-ից հեռանալու պատճառը:
« Դա ճիշտ չէ, որ ես «Բարսելոնա»-ից հեռացել եմ այն պատճառով, որ Ռոսելը հրաժարվեց վերափոխել թիմի կազմը: Պարզապես ես այդ թիմի հետ հասել էի այնպիսի սահմանաչափի, որ այլևս չգիտեի, թե ինչ կարող էր այն առաջարկել: «Բարսելոնա» վերադառնալու տարբերակը բացառում եմ»,-նշել է Գվարդիոլան: