211652_close_icon
views-count12815 դիտում article-date 16:06 04-08-2014

Փոխգնդապետի կինը սպառնում է փակել միջազգային նշանակության ճանապարհը

Փոխգնդապետ, ոստիկանության Վեդիի պահպանության բաժնի նախկին պետ Ռազմիկ Աթենյանի կինը սպառնում է այսօր փակել Արարատի մարզի Ոսկետափի միջազգային նշանակության ճանապարհը: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց 49-ամյա Մարիամ Արթենյանը: Նա նշեց, որ այսօր ամուսնուն եւ երկու որդիներին կալանավորելու որոշում են կայացրել: Միաժամանակ ավելացրեց, որ նրանք դեռ 2011թ-ին դատապարտվել են իշխանության ներկայացուցչի դեմ ուժ կիրառելու համար, սակայն պատիժը կրելուց եւ ազատ արձակելուց հետո նույն հոդվածով կրկին նրանց կալանավորելու որոշում են կայացրել: Մարիամ Արթենյանը նշեց, որ դա իր ամուսնու նախկին կոլեգայի կողմից է արվում, հետեւաբար խնդրում է օբյեկտիվ լուծում տալ այս խնդրին: Իսկ իրենք իրենց մասով որոշել են փակել միջազգային նշանակության ճանապարհը՝ իրենց բողոքի ձայնը լսելի դարձելու համար:

Նմանատիպ նյութեր