2265 դիտում
13:48 04-08-2014
Մասնագետներն աշխատում են NewsBook.am-ը վերականգնելու ուղղությամբ
«Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալների, ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք զոհ և յոթ վիրավոր, ինչպես նաև մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ»:
NewsBook.am կայքը ակտիվորեն լուսաբանում էր այս իրադարձությունները: Ընդհանուր լրահոսի մեջ տեղադրեցինք նաև ադրբեջանցիների կողմից թողնված հատուկ նշանակության զենքերի և տեխնիկական միջոցների լուսանկարները:
Օգոստոսի 1-ին` ժամը 18:00-ի շրջանակներում կայքի աշխատանքները ժամանակավոր խափանվեցին: Կայքին սպասարկող ընկերության ներկայացուցիչները փոխանցեցին, որ խնդիրը հենց այդ լուսանկարներն են, որոնք տեղադրվել են Ղարաբաղի Պաշտպանության բանակի պաշտոնական կայքէջի հիպերհղումով: Որոշ ժամանակ անց խնդիրը վերացվեց, սակայն դա կարճ տևեց:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ խափանվել են ոչ միայն NewsBook.am-ի աշխատանքները, այլև հայաստանյան բազմաթիվ կայքեր հարձակման են ենթարկվել: «Հայկական մի շարք լրատվականներ ուժեղ DDoS-ի տակ են հարեւանների կողմից». այսպիսին էր մասնագետների հրապարակային գրառումը:
Եվ քանի որ NewsBook-ը գրեթե բոլոր հրապարակումների տակ տեղադրել էր Պաշտպանության բանակի կայքէջի հիպերհղումը, ուստի` կայքը բավականին լուրջ վնասներ կրեց: Մասնագետները դեռ աշխատում են կայքի բնականոն աշխատանքների վերականգման ուղղությամբ:
NewsBook.am-ի խմբագրակազմը հայցում է ընթերցողների ներողամտությունը: Խնդիրը վերացվելուն պես կվերադառնանք մեր բնականոն ռեժիմին:
Նմանատիպ նյութեր
25238 դիտում
17:03 02-04-2017
9/57 ընտրատեղամասում քարեր են նետել NewsBook-ի թղթակցի վրա. NewsBook
1937 դիտում
15:52 01-08-2016
Քայլեր կձեռնարկվեն՝ Էրեբունի վարչական շրջանի բնականոն առօրյան վերականգնելու ուղղությամբ
Այս բաժնից
988 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
577 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը