211652_close_icon
views-count5488 դիտում article-date 11:42 04-08-2014

Ավտովթար՝ Տավուշի մարզում. BMW-ն հայտնվել է ձորում. կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 22-ամյա Վահե Վարդանյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում իր վարած BMW մակնիշի 88 AM 788 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Վարդանյանն ու նրա ուղևորներ, Վանաձոր քաղաքի բնակիչներ, 22-ամյա Ալիկ Հովսեփյանը, 24-ամյա Արմեն Եղշատյանը և 22-ամյա Դավիթ Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր