Ընկերական հանդիպում. «Լիվերպուլ» - «Միլան»`2:0. տեսանյութ
ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ոչ պաշտոնական մրցաշարի շրջանակում միմյանց հետ մրցել են «Լիվերպուլ»-ն ու «Միլան»-ը: Հանդիպումը ավարտվել է անգլիական ակումբի վստահ հաղթանակով: Նշենք, որ «Միլան»-ը այդ մրցաշարում իր երրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Մինչ այդ Ֆիլիպո Ինձագիի սաները 0:3 հաշվով զիջել էին «Օլիմպիակոս»-ին և 1:5 հաշվով` «Մանչեսթեր Սիթի»-ին:
«Միլան» - «Լիվերպուլ»`0:2
Գոլեր` Ալլեն 17', Սուսո 90'