211652_close_icon
views-count9992 դիտում article-date 03:48 03-08-2014

Արաբկիր վարչական շրջանում բախվել են տաքսին ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Երևանի Փափազյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են տաքսի ավտոմեքենան ու մոտոցիկլը, ինչի հեևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր