69808 դիտում
19:20 20-04-2018
Ստեփանավանում հողին հանձնեցին 19-ամյա հերոսին. այն կատարվեց զինվորական կարգի համաձայն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում հողին հանձնեցին Արցախի Հանրապետության պաշտպանական դիրքերում ականի պայթյունի հետևանքով զոհված զինծառայող, 19-ամյա Ռուսլան Զորիկոյի Մանուկյանին:
Նրա դին զինվորական պատվո պահակախմբով Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցուց տեղափոխվեց ընտանեկան գերեզման, որտեղ զինվորական կարգի համաձայն՝ նրան հանձնեցին հողին:
Հուղարկավորությանը ներկա էին Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, ՀՀ պաշտպանության նախարարության, Արցախի պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներ, նրա ծառայության վայրի սպաներ, զինվորներ, բարեկամներն ու ընկերները:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/19/1094133/]ավելի վաղ[/url] Ստեփանավանից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 19-ին, Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության պաշտպանական դիրքերում ականի պայթյունի հետևանքով զոհված զինծառայող, 19–ամյա Ռուսլան Զորիկոյի Մանուկյանի (ում մանկուց ավելի շատ ճանաչում են Զորո) հոգեհանգստյան արարողությունը:
Հոգեհանգստի արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, Պաշտպանության նախարարության բարձրաստիճան գեներալներ, Ռազմական ոստիկանության, ինչպես նաև Մատաղիսի զորամասի սպաներ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ստեփանավանցիներն ասում էին. «Զորոն մեր քաղաքի ամենասիրված ու կոլորիտային երիտասարդներից էր: Անգամ երիտասարդ տարիքին կնախանձեին նրա մարդկային հատկանիշներին, կարեկից էր սոցիալապես անապահովին, թեպետ իրենց ընտանիքն էլ էր սոցիալապես անապահով: Ուզում ենք մեր շնորհակալությունն հայտնել Ստեփանավանի քաղաքապետ Մ. Ղարաքեշիշյանին, ով լսելով ցավալի լուրի մասին, առաջին պահից հերթական անգամ կանգնեց իր քաղաքի բնակչի թիկունքին: Ցավ ենք ապրում, միակ սփոփանքն այն է, որ նա իր կյանքը տվեց հայրենիքի պաշտպանության համար»:
Հոգեհանգստին ներկա էին նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և Ստեփանավանի ոստիկանապետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ:
Հոգեհանգստին ներկա էին նրա սովորած դպրոցի աշակերտները, ովքեր ասում էին. «Մենք նրան բացակա չենք դնի: Ճիշտ է, նա այլևս մեզ հետ չէ, նրա կատարած գործերն ու հայրենիքի պաշտապնության համար զոհվելու հանգամանքը մեզ միշտ զգոն կպահի ու հպարտ ենք, որ ճանաչել ենք նրան: Թող Աստված ուժ ու կորով տա նրա ընտանիքին, սահմանն անառիկ պահող զինվորներին ու նրանց ծնողներին: Թող երկնքից ինքը ականտես լինի այն երկրի հզորացմանն ու բարգավաճմանը, որի սահմաններն անառիկ պահելու համար ինքը զոհվեց»:
Հոգեհանգստին ներկա էին նաև հանրապետությունում հայտնի «Լոռե» փրկարարական ջոկատի մեծ թվով փրկարարներ՝ Արմեն Առաքելյանի գլխավորությամբ, ովքեր նշում էին, որ մինչև բանակ գնալը, Ռուսլանը (նույն ինքը՝ Զորոն) բազմաթիվ փրկարարական աշխատանքների է մասնակցել ու մենք զարմանում ենք, որ երիտասարդ այդ տարիքին նա կարող էր թե անձրևին, թե ձյանը փրկարարների հետ օգնության ձեռք մեկնել արտակարգ իրավիճակների մեջ հայտնված կարիքավորին»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
23652 դիտում
17:32 02-08-2014
Ազա՛տ, հերո՛ս բալա…. Եռաբլուրում հողին հանձնեցին 20-ամյա հերոսին. galatv.am