Վրաերթ՝ Սանկտ Պետերբուրգում. հեծանվորդուհին տեղում մահացել է
Պետերբուրգում քրեական գործ է հարուցվել հեծանվորդուհուն մահվան ելքով վրաերթի ենթարկվելու կապակցությամբ, հայտնում է Российская газета-ն:
Հաղորդվում է, որ 367 համարի ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա հեծանվորդուհուն: Երիտասարդ աղջիկը տեղում մահացել է: Ավտոբուսի վարորդն ու ուղևորները չեն տուժել: