Ի՞նչ է եղել իրականում. պատմում է դիվերսանտներին դիմադրած զինվորը․ տեսանյութ
ԼՂՀ ՊԲ-ն տեսանյութ է տարածել, որտեղ ՊԲ շարքային Նորայր Միքայելի Քամալյանը, ով այժմ գտնվում է հոսպիտալում, պատմում է, թե հուլիսի 31-ին՝ հակառակորդի հարձակման ժամանակ ինչ է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր իրականցրել ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ հուլիսի 31-ին հակառակորդի հարձակումից զոհվել են 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը: