211652_close_icon
views-count2017 դիտում article-date 20:25 01-08-2014

Ոստիկանությունը բացահայտել է Սուրբ Խաչ մատուռի դուռն այրողին. տեսանյութ

Դեռ Խորհրդային տարիներից իջևանցիները կիսով չափ անհավատ են: Քաղաքում եկեղեցիներ կան, բայց իջևանցիները Սուրբ Խաչն էլ են սիրում: Մատուռը բնակելի վայրից հեռու է գտնվում: Թե ո՞վ կարող էր մատուռի ուղղությամբ խաչակրաց արշավանք իրականացնել, իջևանցիները չեն էլ ենթադրում: Ո՞վ է այրել Սուրբ Խաչ մատուռի դուռը: Աղանդավորնե՞րը, աթեիստնե՞րը, թե՞ սովորական ավազակները: Հուլիսի 30-ին ոստիկանության Իջևանի բաժանմունքում ահազանգ ստացան: Սկսվեց գործի նախաքննությունն ու կասկածյալների ցանկ կազմվեց: Կասկածյալների ցանկում անմիջապես հայտնվեց նախկին ազատամարտիկի անունը: Իջևանում նրան լավ են ճանաչում: Հայրենասեր մարդ է եղել, լավ պատերազմող: Միայն թե պատերազմից հետո հոգեկան խանգարում է ստացել ու նրա թիրախն են դարձել եկեղեցիները: Նախկին ազատամարտիկը մերկ աղջկա փորագրանկարով խաչքար է ջարդել: Ավելի հաճախ նրա ձեռքից եկեղեցիների դռներն են տուժել: Մի քանի անգամ հոգեբուժարանում բուժում անցած ազատամարտիկը համոզմունք ունի` Աստծո տան դռները փակ չպետք է լինեն: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/31985]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր