2792 դիտում
10:17 01-08-2014
Ռուսաստանը հիմա ոչ ուժ, ոչ էլ հնարավորություն ունի կովկասյան զարգացումների համար. ՀԺ
«Հայ-ադրբեջանական սահմանում, ըստ էության, իրավիճակը ավելի վտանգավոր է դարձել, քանի որ հիմա Ռուսաստանը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից ելնելով, այնքան է տարված իր խնդիրներով, որ Հայաստանով զբաղվելու ժամանակ չունի»:
Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը: «Այսօր Ռուսաստանը իր ուժերը և ուշադրությունը կենտրոնացրել է Դոնբասում ու Ղրիմում և հիմա ոչ ուժ, ոչ էլ հնարավորություն ունի կովկասյան զարգացումների համար: Մյուս կողմից էլ, հայ-ադրբեջանական սահմանում հաճախակի կրակոցներ միշտ էլ եղել են: Եկեք հավատանք, որ ամեն ինչ կհարթվի»,- ասել է ռուս փորձագետը: Հարցին թե ՌԴ-ն, այդքան «զբաղված» լինելով, ինչպե՞ս է կարողանում զինել Ադրբեջանին, Ֆելգենգաուերը պատասխանել է. «ՌԴ-ն միշտ էլ պատերազմող երկրներին զենք վաճառել է: Այո՛, Ադրբեջանը փող ունի: Հետո ստրատեգիական տեսանկյունից ՌԴ-ն զինում է և Հայաստանին, և՛ Ադրբեջանին, քանի որ մենք ուզում ենք ազդեցություն ունենալ երկու կողմի վրա էլ: Մեզ ավելի հետաքրքրում է ոչ թե առանձին Հայաստանը, այլ ամբողջ Կովկասը ներառյալ Ադրբեջանը, որը ՌԴ-ի համար ստրատեգիական առումով ավելի կարևոր երկիր է, քան Հայաստանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1899 դիտում
12:50 30-01-2021
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում նկարահանվել է նոր կովկասյան հովազ
Այս բաժնից
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1708 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»