Գերմանիան` Եվրոպայի Մ-19 չեմպիոն. ֆոտոշարք
Հունգարիայում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը: Եզրափակիչում միմյանց հետ հանդիպեցին Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականները: Գերմանացի պատանիները հասուն խաղ ցուցադրեցին և արժանի հաղթանակ տարան իրենց պորտուգալացի հասկակիցների նկատմամբ: Խաղի միակ գոլը հեղինակեց Բեռլինի «Հերտա»-ի կիսապաշտպան Հանի Մուխտարը:
Չնայած, որ Գերմանիան հաղթեց 1:0 հաշվով, այդուհանդերձ չիրացրեց իր բազմաթիվ գոլային պահեր: Պորտուգալացիները ամբողջ խաղի ընթացքում մեկ իրական գոլային պահ ստեղծեցին, երբ երկրորդ խաղակեսում գերմանացիներին գոլից փրկեց հենակետային կիսապաշտպան Կիմիխը, ով փոխօգնության հասավ իր դարպասապահին և փակեց գնդակի ճանապարհը: Հավելենք, որ 6 գոլով առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Գերմանիայի հավաքականի և Բրեմենի Վերդերի հարձակվող Դեյվ Զելկեն:
Արդյունքում Գերմանիան մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տարավ: Նախորդ անգամ գերմանացիները նման հաջողության էին հասել 2008 թվականին: Համեմատության համար նշենք, որ Իսպանիան վերոնշյալ տարիքային խմբում հաջողության է հասել 6 անգամ և այդ ցուցանիշով գտնվում է առաջին տեղում:
[b]Գերմանիա (Մ-19)– Պորտուգալիա (Մ-19) `1:0[/b]
Գոլ` Մուխտար 39'
[img]http://s16.radikal.ru/i190/1407/0e/368f390be50c.png[/img]