Արագածոտնի մարզի «Դալխան» ՍՊԸ-ին պատկանող պեռլիտի հանքում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Վահագն Մխիթարյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քր. գործը հարուցվել է երեկ՝ հուլիսի 30-ին Արագածոտնի մարզի «Դալխան» ՍՊԸ-ին պատկանող պեռլիտի հանքավայրում, որը գտնվում է Արագածավան գյուղի հարևանությամբ տեղի ունեցած փլվածքի հետևանքով մահացած 55-ամյա Վահրամ Ամիրխանյանի մահվան փաստով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Վ. Ամիրխանյանը աշխատում էր նշված ՍՊԸ-ում որպես էքսկավատորավար: