«Արարատ»-ը պայմանագրեր ստորագրեց երեք ամերիկացիների հետ
«Արարատ»-ը պայմանագրեր է ստորագրել ԱՄՆ-ից ժամանած երեք ֆուտբոլիստների հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Բրայան դե լա Ֆուենտեյի, Ջամել Ուոլեսի և Քրիստիան Քոլինի հետ պայմանագրերը նախատեսված են մինչև 2014/2015 մրցաշրջանի ավարտը:
26-ամյա պաշտպան Ուոլեսը նախկինում հանդես է եկել ԱՄՆ-ի «Քիթսափ Պումաս», «Ռիչմոնդ Կիկերս», «Վիլմինգթոն Համերհեդս» և «Լոս Անջելես Միսիոներոս» թիմերի կազմում:
22-ամյա կիսապաշտպան Դե լա Ֆուենտեն խաղում էր ՄԼՍ-ի «Չիվաս» թիմում, ինչպես նաև 7 հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականի կազմում:
26-ամյա կիսապաշտպան Քոլինը նախկինում խաղացել է ԱՄՆ-ի «Վարդար», «Զիքուիրան» և «Լոս Անջելես Միսիոներոս» թիմերում: