Հայաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը, ով ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածն անցկացրեց Բելառուսի «ՏՈՐՊԵԴՈ-ԲԵԼԱԶ» թիմում, պայմանագիր ստորագրեց Ալաշկերտի հետ: Այս մասին տեղեկացնում է «Ալաշկերտ»-ի մամուլի քարտուղարությունը:
24-ամյա հարձակվողը ձմեռային դադարի ժամանակ վերադարձել էր Հայաստան և դեռ հունվարի 7-ից մասնակցում էր «Ալաշկերտ»-ի նախապատրաստական մարզումներին: Այժմ, դառնալով ակումբի լիիրավ անդամ, Նորայր Գյոզալյանն այսօր գիշերը կմեկնի Անթալիա և կմիանա՝ այնտեղ ուսումնամարզական հավաք անցկացնող իր նոր թիմակիցներին: