Աշխատավարձի խնդիրը Գյումրիում. տեսանյութ
Գյումրու ավագանին նիստը սկսեց 1 ժամ ուշացումով: Քաղաքապետը խնդրեց սա չպիտակավորել եւ նշեց, որ այս նիստն անսպասելի է գումարվում: Քննարկման թեման նվազագույն աշխատավարձի չափի բարձրացումն է: Կառույցի ֆինանսիստը տեղեկացրեց, թե բոլորի աշխատավարձն էլ բարձրացել է, գումարը տրամադրելու է պետբյուջեն: Բայց Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցը մեծ ակնկալիք չունի փոփոխությունից: Ավագանին քննարկեց նաև կենսաթոշակի կուտակային համակարգին մասնակցելու և դրանից հրաժարվելու մանրամասները:
Ավագանին որոշվեց մանկապարտեզների ավարտական խմբերի եւ սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակներին պայուսակներ նվիրել: 2.5 մլն դրամ արդեն հատկացվել է, նույնքան էլ կավելացվի, որպեսզի երեխաների համար որակյալ պայուսակներ եւ գրենական պիտույքներ գնվեն: Ավագանին նաեւ համաձայնություն տվեց, որ մարդիկ Մուշ 2, Մուշ 2-1 եւ Մուշ 2-2 թաղամասերում ավտոտնակներ կառուցեն: Շինարարական թույլտվության համար նախատեսված տեղական տուրքը կառուցապատողը չի վճարի: Ծախսը կհոգա համայնքի բյուջեն:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/31928]Armnewstv.am[/url]