1510 դիտում
19:30 16-05-2014
Դատական կարգադրիչների աշխատավարձի չփոխանցված մասը հատկացվել է. տեխնիկական խնդիրը լուծված է
Դատական կարգադրիչների ապրիլ ամսվա աշխատավարձերն իրավասու պետական մարմնի կողմից թերի են հաշվարկվել. այն դժգոհություն է առաջացրել կարգադրիչների շրջանում:
«Դատական դեպարտամենտում նկատել են խնդիրը, ինչն էլ իրավասու մարմնի հետ քննարկման արդյունքում շտկվել է: Գումարի մնացորդը վերադարձնելու հայտն արդեն ներակայցվել է համապատասխան նախարարություն: Այսինքն` նրանք շուտով պակասորդը փաստացի կստանան իրենց հաշիվներին»,-ասել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը` վստահեցնելով, որ խնդիրը եղել է սոսկ տեխնիկական:
Արսեն Բաբայանն իր գործընկեր կարգադրիչներին կոչ է անում նման դեպքերում լիարժեք պատասխան ստանալու համար զանգվածային լրատվամիջոցներով կամ այլ աղբյուրներով խնդիրը բարձրացնելուց առաջ նախ հարցերն ու խնդիրները քննարկել վերադասների հետ այն պարզ պատճառով, որ ուղիղ աշխատանքն ավելի արագ է ստանում արդյունք:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին