211652_close_icon
views-count7329 դիտում article-date 10:32 31-07-2014

Ականի պայթյունից վիրավորված Հաղթանակ գյուղի բնակիչը, ով կորցրել էր նաև խնամուն, նոր-նոր է սկսում քիչ թե շատ քնել

Ապրիլի 15-ին ականի պայթյունից վիրավորված ՀՀ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչ, 49-ամյա Գաբրիել Բաբիկյանը նոր-նոր է սկսել քիչ թե շատ հանգիստ քնել, քանի որ չէր կարողանում մոռանալ կատարվածը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հաղթանակի գյուղապետ Վահրամ Շարոյանը: «Նա չէր կարողանում մոռանալ, թե ինչպես է խնամին իր աչքի առաջ մահացել եւ խնդրել, որ եթե առաջինը ինքը մահանա, նրա երեխաներին իր երեխաներից չտարբերի: Բայց դե էլի սոցիալապես անպահով վիճակում են ապրում եւ անգամ ոտնաթաթի վիրահատությունից հետո կրկին ցանկանում էր գնալ կանաչի հավաքելու, որ տունը պահի: Մենք չէինք թողնում»,- ասաց գյուղապետը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 15-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը և Հաղթանակ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Գաբրիել Հրաչի Բաբիկյանը Բերդավան գյուղի սահմանագոտում բանջար հավաքելիս մոտ 200 մետր առաջացել են սահմանամերձ ականապատ տարածքում և պայթել ականի վրա: Ստացած վնասվածքներից Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը մահացել է: Գաբրիել Հրաչի Բաբիկյանը ականապայթյունային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հայտնել էինք նաեւ, որ վիրավորի աղջիկն ամուսնացած է մահացածի տղայի հետ:

Նմանատիպ նյութեր