211652_close_icon
views-count22345 դիտում article-date 22:46 30-07-2014

Դժբախտ դեպք` Վրաստան-Հայաստան սահմանին. կինը հանկարծամահ է եղել

[b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով քիչ առաջ դժբախտ դեպք է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան անցակետի հատվածում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վրաստանից դեպի Բագրատաշենի անցակետի մոտ Ford Transit մակնիշի 34 DR 802 համարանիշի ավտոմեքենայի ուղևորուհին, որը կլիներ 55-ից 60 տարեկան հանկարծամահ է եղել: Այս պահին Վրաստանի ոստիկանության ներկայացուցիչները սպասում են դատաբժշկի ժամանմանը, որից հետո դին կտեղափոխվի Հայաստան: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Աշտարակ քաղաքի բնակիչ Յուրի Մխիթարյանի անվամբ: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր