Ճապոնիայում շոգից 15 մարդ է մահացել
Ճապոնիայում այս շաբաթ գրանցված անոմալ շոգը 15 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Նշվում է նաև, որ այդ ժամանակահատվածում հոսպիտալացվել է մոտ 8,5 հազար մարդ։
Ճապոնիայում այս շաբաթ ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Խիգասիոմի քաղաքում՝ +38,8 աստիճան ըստ Ցելսուսի։