Իսպանիայում և Պորտուգալիայում շոգից մահացել է մոտ 600 մարդ
Իսպանիայում, որտեղ շուրջ 1 շաբաթ է, օդի ջերմաստիճանը +45.7 աստիճան ցելսիուս է, տապի հետևանքով մահացել է 360 մարդ, իսկ Պորտուգալիայում՝ 238։
Այդ մասին հայտնում է Tass-ը։
Պորտուգալիայում օդի ջերմաստիճանը հասել է +40 աստիճանի։ Այդ երկրի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ մահացած մարդկանց մեծ մասը տարեցներ են։
BBC-ի փոխանցմամբ՝ հուլիսի 15-ին Մեծ Բրիտանիայում առաջին անգամ շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն աստիճանի մասին։ Իսկ հուլիսի 19-ին Լոնդոնում, Մանչեսթրում և Յորքում օդի ջերմաստիճանը կհասնի +40-ի։