Հնդկաստանում շոգից ավելի քան 500 մարդ է մահացել
Հնդկաստանի հարավային՝ Անդհրա-Պրադեշ եւ Թելանգանա նահանգներում անոմալ շոգի զոհերի թիվը հասել է 500-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 350 մահացածի մասին:
Օդերեւութաբանների տվյալներով՝ երկրի հարավում անոմալ շոգը հատկանշական է մայիսին: Ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը: Իշխանությունները բնակիչներին հորդորում են տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: