Չնայած պատգամավորների աշխատավարձերը հուլիսի 1-ից բարձրացվել են, նրանք շարունակում են ստանալ հին աշխատավարձը․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Չնայած բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքով Աժ պատգամավորների աշխատավարձերը հուլիսի 1-ից բարձրացել են, նրանք շարունակում են ստանալ հին աշխատավարձերը և փաստացի՝ նորը չեն ստանա մինչև հոկտեմբեր:
Հուլիսի 1-ին պատգամավորները ստացել են հունիսի, այսինքն հին աշխատավարձը, իսկ հուլիսի համար ոչ թե աշխատավարձ են ստացել, այլ արձակուրդային, որը նույնպես հաշվարկվել է հին դրույքաչափով:
Հաջորդ աշխատավարձը ստանալու են միայն սեպտեմբերին օգոստոսի կես ամսվա համար, որովհետև ԱԺ-ն արձակուրդում է լինելու մինչև օգոստոսի կեսերը, այսինքն օգոստոսի աշխատավարձը կիսատ է լինելու»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։