931 դիտում
13:31 17-06-2014
«Արցախգազ»-ի աշխատակիցների աշխատավարձը կարող է 20%-ով բարձրացվել
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ներկա է գտնվել “Արցախգազ” ՓԲԸ տարեկան ընդհանուր ժողովին, որը հրավիրվել է այսօր` ԱԺ-ի պատգամավորների, կառավարության անդամների, ընկերության աշխատակիցների մասնակցությամբ: Ընկերության գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանի զեկույցի համաձայն` 2013թ. հանրապետություն է ներմուծվել ավելի քան 41 մլն խ/մ բնական գազ, որը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 0,2 տոկոսով:
Բնակչության կողմից իրացված գազի ծավալը մոտ 6 տոկոսով քիչ է 2012 թ. ծավալից, նվազել են կորուստները, 75 տոկոսով նվազել է վնասը` կազմելով մոտ 144 մլն դրամ: Հանրապետության 8 քաղաքներից գազաֆիկացված է 7-ը, գյուղերից` 78-ը: Ընկերության կողմից գազամատակարարման ցանցերում այժմ կատարվում են միայն անվտանգ սպասարկման, վերականգնման, նորոգման և շահագործման աշխատանքներ:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին և խնդիրներին` հիմնականում նշվել է ավտոմեքենաների թարմացման և շենքերի վերանորոգման անհրաժեշտությունը: Նախագահի հանձնարարականի հիման վրա Մարտակերտ շրջկենտրոնի սպաների համար կառուցված շենքի պայմանները կուսումնասիրվեն` այն մոտ ապագայում գազաֆիկացնելու նպատակով:
Հաշվետվություններն ամփոփվելուց հետո, կառավարության ղեկավարը ներկայացրեց ոլորտի վերաբերյալ իր դիտարկումները և ռազմավարական մոտեցումներն: Ըստ Ա. Հարությունյանի` առաջիկայում բնական գազի ներմուծման ծավալները կպահպանվեն, գազաֆիկացում կիրականացվի միայն անհրաժեշտության դեպքում` հիմնականում արտադրության ճյուղերի ընդլայնմանը զուգահեռ: Կշարունակվեն աշխատանքները տեխնիկական սպասարկման և շենքային պայմանների բարելավման ուղղություններով: Կառավարության ղեկավարն առաջարկեց հուլիսի 1-ից 20 տոկոսով բարձրացնել “Արցախգազ” ընկերության աշխատակիցների աշխատավարձը և այն հավասարեցնել հանրապետական միջին աշխատավարձին:
Նմանատիպ նյութեր
1693 դիտում
10:02 29-07-2014
Չնայած պատգամավորների աշխատավարձերը հուլիսի 1-ից բարձրացվել են, նրանք շարունակում են ստանալ հին աշխատավարձը․ ՀԺ
7115 դիտում
16:12 02-02-2019
Առողջապահության նախարարի հրամանով բարձրացվել է ամբուլատոր- պոլիկլինիկական օղակի բուժաշխատողների աշխատավարձը
Այս բաժնից
871 դիտում
18:25 20-11-2024
Թուրքիայում փորձարկում են Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքերը
1489 դիտում
09:35 20-11-2024
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
1153 դիտում
22:50 19-11-2024
Զախարովան Լիտվային և Շվեդիային խորհուրդ է տվել ավելի շատ ծախսել իրենց անվտանգության վրա