211652_close_icon
views-count13074 դիտում article-date 00:11 28-07-2014

Արմավիրի մարզում բախվել են կին վարորդների մեքենաները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչներ 24-ամյա Էմմա Մարգարյանի վարած Opel մակնիշի 34 ND 605 համարանիշի և 34-ամյա Ելենա Ռուստանովայի վարած Nissan մակնիշի 34 PS 809 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ Արմավիր քաղաքի բնակիչներ 58-ամյա Ռիմա Խաչատրյանը, 24-ամյա Լուսաբեր Սարգսյանը և Nissan-ի ուղևոր Արմավիր քաղաքի բնակիչ 7-ամյա Աննա Ռուսանովան տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Հայկ Մանանդյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր