Վիդսերֆինգի ցուցադրական ելույթներ` Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի լճում
Վարդավառի տոնը մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում, ինչպես համաքաղաքային մյուս բոլոր տոնակատարությունների ժամանակ, նշանավորվեց նաև Երևանի քաղաքապետարանի կազմակերպած վիդսերֆինգի ցուցադրական ելույթներով:
Խորհրդանշական է, որ Վարդավառին նվիրված այդ ելույթներն այս անգամ հենց Վարդավառի լճում էին կազմակերպվել: Ջրային այս մարզաձևն արդեն բավականին տարածված է մայրաքաղաքում, և այս անգամ էլ վիդսերֆինգի սիրահարների համար հերթական հնարավորությունն էր ստեղծվել հետևելու սիրած մարզաձևին: Բնականաբար, այստեղ էլ, օրվա խորհրդին համապատասխան, ելույթները դիտելուն զուգահեռ, մարդիկ միմյանց վրա ջուր ցողելու առիթը բաց չթողեցին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն