211652_close_icon
views-count3174 դիտում article-date 17:09 27-07-2014

Վարդավառը՝ բակային տարածքներում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վարչական բոլոր շրջաններում շարունակվում են Վարդավառի միջոցառումները: Օրն առանձնահատուկ է հատկապես երևանյան բակերում: Փողոցներում շրջելուց հետո շրցան մեքենաները շարժվել են դեպի բակային տարածքներ: Միմյանց վրա ջուր ցողելու ավանդույթն առավել կազմակերպված դարձնելու նպատակով՝ վաղ առավոտից բակերում բազմաթիվ դույլեր են բաժանվել: Փոքրերը, պատանիները, երիտասարդներն ու մեծերը, դառնալով միջոցառման անմիջական մասնակից՝ ընդգծել են, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տոնի կապակցությամբ արդեն ավանդական դարձած միջոցառումներն իսկապես ուրախություն են պարգևում ինչպես երևանցիներին, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերին, որոնցից շատերը այս օրերին Երևանում են՝ հատուկ տոնը նշելու կապակցությամբ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր