211652_close_icon
views-count1647 դիտում article-date 17:53 26-07-2014

Հուլիսի 27-ին կնշենք Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Ս. Պետրոս, Ս. Հովհաննես և Ս. Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթեոս (17: 1-13), Մարկոս (9: 1-12) և Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները. «Եվ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը: Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան տվեց և ասաց Հիսուսին. «Տեր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»: Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրան լսեցեք»: Երբ աշակերտներն այս լսեցին, իրենց երեսի վրա ընկան և սաստիկ վախեցան: Եվ Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի ելեք և մի վախեցեք: Նրանք աչքները բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան» (Մատթ. 17: 2-8): Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայ եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին 2030-07-28, 2029-07-08, 2028-07-23, 2027-07-04, 2026-07-12, 2025-07-27, 2024-07-07, 2023-07-16, 2022-07-24, 2021-07-11, 2020-07-19, 2019-07-28, 2018-07-08, 2017-07-23, 2016-07-03, 2015-07-12, 2014-07-27, 2013-07-07, 2012-07-15, 2011-07-01, 2010-07-11, 2009-07-19, 2008-06-29

Նմանատիպ նյութեր