1740 դիտում
08:56 26-07-2014
Վազգեն Մանուկյանը՝ Ադրբեջանին հակադարձելու մասին․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ.
[b]«Պարոն Մանուկյան, կարծիք կա, որ Հայաստանը համարժեք չափով չի հակադարձում Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին: Հակադարձում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Ձեր կարծիքով` ո՞րն է ճիշտը, ներկա՞ կեցվածքը, թե՞ ավելի ուժգին հակադարձելը:[/b]
Դա քաղաքական մոտեցում է: Կա մոտեցում, որ եթե ինձ հարվածում են, ես էլ եմ իրենց հարվածում, բայց ես չեմ բորբոքում իրավիճակը, որովհետեւ դա հակառակորդն է անում: Եվ ես ամեն մի այսպիսի խախտում ներկայացնում եմ համաշխարհային հանրությանը, բայց առանձնապես շահագրգռված չեմ բորբոքելուն: Մեր իշխանությունները որդեգրել են այդ քաղաքականությունը: Մյուս քաղաքականությունն էլ սա է՝ մի հատ ինձ ձեռք տվեցին, տասին ես ձեռք կտամ, ինչպես Պաղեստին-Իսրայելում է տեղի ունենում: Դա անընդհատ բերում է պատերազմական իրավիճակների, որը նույնպես կարող է Հայաստանին ձեռնտու լինել:
Չէի ուզենա ասել, թե այս մոտեցումներից մեկը մյուսից լավն է: Կարեւորն այն է, որ քաղաքականությունը լինի հետեւողական»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6785 դիտում
16:52 16-04-2016
Վոլոդյան իրեն հակադարձելու համար կացնով հարվածել է Գուրգենին, ապա՝ նրա մորը
10552 դիտում
21:39 12-10-2017
Պետք է միասնական ռազմավարություն մշակենք Ռուսաստանին հակադարձելու համար. Մարգվելաշվիլի
Այս բաժնից
1081 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»