Վոլոդյան իրեն հակադարձելու համար կացնով հարվածել է Գուրգենին, ապա՝ նրա մորը
Վոլոդյա Սիմոնի Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրեն հակադարձելու համար կացնի բութ հատվածով մեկ անգամ հարվածել է Գուրգեն Էմիլի Տիգրանյանին, ինչի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել Գ. Տիգրանյանի մորը` Նարինե Աշոտի Տիգրանյանին, որի ընթացքում ձեռքով 4 անգամ հարվածել է վերջինիս դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: