211652_close_icon
views-count2963 դիտում article-date 12:01 26-07-2014

Մեծ հարսանիքի 674 զույգերը պահանջում են ազատ արձակել Լևոն Հայրապետյանին

2008թ. Արցախում կայացած «Մեծ հարսանիքի» մասնակից զույգերն այդ կապակցությամբ դիմել են ՌԴ պատկան մարմիններին՝ պահանջելով ազատ արձակել հուլիսի 15-ին Մոսկվայում ձերբակալված մեծ բարերար Լևոն Հայրապետյանին, փոխանցում է [url=http://artsakhpress.am/arm/news/3559/mets-harsaniqi-674-zuygery-pahanjum-en-azat-ardzakel-levon-hayrapetyanin.html]Artsakhpress[/url].am-ը: Հանրագրում ասվում է. Մենք՝ 2008թ. Լևոն Հայրապետյանի նախաձեռնած «Մեծ հարսանիքի» 674 զույգերս, անգնահատելի ենք համարում արցախցի մեծ բարերարի ներդրումն Արցախի զարգացման գործում՝ թե՛ մեզ ու մեր զավակներին հովանավորելու, թե՛ բազմաթիվ այլ խոշոր ծրագրերի տեսքով: «Մեծ հարսանիք» ծրագրի շրջանակներում Արցախում կազմավորվել է 674 ընտանիք, և համարյա 6 տարվա ընթացքում գրանցվել է շուրջ 1200 ծնունդ: Քաջ իմանալով Լևոն Հայրապետյանի դավանած մարդկային բարձր արժեքների մասին՝ մենք համոզված ենք, որ նրան ուղղված մեղադրանքներն անհիմն են: Հույս ունենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կցուցաբերեն օբյեկտիվ մոտեցում, և արդյունքում կապացուցվի մեծ բարերարի անմեղությունը: Մանրամասները՝ [url=http://artsakhpress.am/arm/news/3559/mets-harsaniqi-674-zuygery-pahanjum-en-azat-ardzakel-levon-hayrapetyanin.html]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր