211652_close_icon
views-count999 դիտում article-date 12:10 26-07-2014

Հայաստանում է Եվրոպական մշակույթների թանգարանի տնօրեն Էլիզաբեթ Թիթմայերը

Ս. թ. հուլիսի 23-26-ը Հայաստանում է Եվրոպական մշակույթների թանգարանի տնօրեն Էլիզաբեթ Թիթմայերը. այցելության նպատակն է ծանոթանալ Հայաստանի մշակութային օջախներին, ընտրել ցուցանմուշներ` 2016 թ. Բեռլինի եվրոպական մշակույթների թանգարանում «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրի կազմակերպման նպատակով: Այցի ընթացքում Էլիզաբեթ Թիթմայերն այցելել է Հայաստանի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտ, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ (Մատենադարան), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Ս. Փարաջանովի տուն-թանգարան` ծրագրի կազմակերպման մանրամասները ճշգրտելու, ինչպես նաև ցուցանմուշներ ընտրելու նպատակով:

Նմանատիպ նյութեր