Հայաստանում կանցկացվի ազգային մշակույթների և արվեստների համաշխարհային մրցույթ-փառատոնի նախընտրական փուլը. մրցույթին կմասնակցի ավելի քան 100 երկիր
                        Հայաստանում տեղի  կունենա «WORLD FOLK VISION» ազգային մշակույթների և արվեստների համաշխարհային մրցույթ-փառատոնի նախընտրական փուլը: 
Մրցույթին մասնակցում է ավելի քան 100 երկիր. պատվիրակությունները հնարավորություն կունենան լայնորեն ներկայացնելու իրենց երկրի մշակույթը (պարարվեստ, երգարվեստ, երաժշտական կատարումներ, էթնո-նորաձևություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, կերպարվեստ): 
Հայաստանի նախընտրական փուլը տեղի կունենա 2019 թ. սեպտեմբերի 28-29-ը, եզրափակիչ փուլը՝ 2020 թ. հունիսին: 
Եվրոպայի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2019 թ. սեպտեմբերի 19-22-ը, Իտալիայի Մոնտեկատինի քաղաքում, իսկ Եվրասիայի եզրափակիչ փուլը՝ 2020 թ. հունվարի 5-10-ը, Ռուսաստանի Սոչի քաղաքում: 
Մրցույթին մասնակցելու համար գրանցվել հետևյալ[url=https://eu.jotform.com/form/91224497108357] հղումով[/url]:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

