Պաշտոնական. Գևորգ Ղազարյանը դարձավ «Օլիմպիակոս»-ի խաղացող. տեսանյութ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը իր կարիերան կշարունակի Հունաստանի ամենահեղինակավոր ակումբներից մեկի` «Օլիմպիակոս»-ի կազմում: Այս մասին հայտնում է հունական ակումբի պաշտոնական կայքը:
« Ես շատ հպարտ և երջանիկ եմ, որ հանդես եմ գալու «Օլիմպիակոս»-ի կազմում: Ես ամեն հնարավորը կանեմ երկրպագուների սպասելինքերը արդարացնելու համար»,- Ղազարյանի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: